ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ և Հայկական Ավտոմոբիլային ակումբը մեկնարկել են համատեղ ծրագիր
Սեպտեմբերի 16-ից ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ և Հայկական ավտոմոբիլային ակումբը ներկայացնում են նոր համատեղ ԱՐՔԱ պլաստիկ վճարային քարտեր: Այս նոր քարտատեսակը ներառում է միանգամից երկու գործառույթ. ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վճարային քարտ լինելուց բացի, այն հանդիսանում է նաև Հայկական ավտոմոբիլային ակումբի անդամության քարտ: Այսօր ստորագրվեց համագործակցության հուշագիրը
Նշված քարտատեսակը հնարավորություն է ընձեռում առանց միջնորդավճարի ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ բանկոմատներից կանխիկացնել հաշվին առկա միջոցները, քարտի միջոցով ստանալ աշխատավարձը, իրականացնել կոմունալ վարձերի և բջջային հեռախոսների վարձերի վճարումներ, տարաբնույթ առևտրի և սպասարկման կետերում, տուրիստական գործակալություններում և ԱՊՊԱ համակարգում օգտվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ քարտապանների համար գործող բացառիկ զեղչերից: Քարտապանները ստանում են նաև Հայկական ավտոմոբիլային ակումբի առաջարկած ծառայությունների ամբողջ փաթեթը: Ձեր ավտոմեքենայի խափանումների դեպքում` Ակումբի գլխավոր նպատակն է աջակցել և արագ լուծումներ գտնել՝ լինելով վարորդի կողքին ինչպես Հայաստանի ամբողջ տարածքում, այնպես էլ Վրաստանում և ԼՂՀ-ում:
Նշենք նաև, որ Հայկական ավտոմոբիլային ակումբն առաջինն է Հայաստանում, որն իր անդամներին անվճար տրամադրում է ավտոքարշակ, իրավաբանական խորհրդատվություն, տեխնիկական սպասարկում և օժանդակություն օրվա ցանկացած պահին, ցանկացած վայրում: Այս բոլոր ծառայությունները հասանելի են 24 ժամ, շաբաթը 7 օր:
Տեղեկացնենք նաև, որ թողարկվել են համատեղ քարտերի երեք տեսակ`
- ARCA CLASSIC AUTO CLUB CARD
- ARCA PLATINUM AUTOCLUB CARD
- ARCA BLACK AUTOCLUB CARD
Էջը թարմացվել է` 15.06.2020 | 16:04
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: