header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ և Հայկական Ավտոմոբիլային ակումբը մեկնարկել են համատեղ ծրագիր
Կիսվել`
07.09.2016

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ և Հայկական Ավտոմոբիլային ակումբը մեկնարկել են համատեղ ծրագիր


Սեպտեմբերի 16-ից ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ   և  Հայկական ավտոմոբիլային ակումբը ներկայացնում են  նոր համատեղ ԱՐՔԱ  պլաստիկ վճարային  քարտեր: Այս նոր  քարտատեսակը ներառում է  միանգամից երկու գործառույթ.  ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վճարային  քարտ լինելուց բացի, այն   հանդիսանում է նաև Հայկական ավտոմոբիլային ակումբի անդամության քարտ: Այսօր ստորագրվեց համագործակցության հուշագիրը

Նշված քարտատեսակը հնարավորություն է ընձեռում առանց միջնորդավճարի ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ բանկոմատներից կանխիկացնել հաշվին առկա միջոցները,  քարտի միջոցով ստանալ աշխատավարձը, իրականացնել կոմունալ վարձերի և  բջջային հեռախոսների վարձերի վճարումներ, տարաբնույթ առևտրի և սպասարկման կետերում,  տուրիստական գործակալություններում  և ԱՊՊԱ համակարգում օգտվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ  քարտապանների համար  գործող  բացառիկ զեղչերից: Քարտապանները   ստանում են նաև  Հայկական ավտոմոբիլային ակումբի առաջարկած  ծառայությունների ամբողջ փաթեթը:   Ձեր ավտոմեքենայի խափանումների դեպքում` Ակումբի գլխավոր նպատակն է աջակցել և արագ լուծումներ գտնել՝ լինելով վարորդի կողքին ինչպես Հայաստանի ամբողջ տարածքում, այնպես էլ Վրաստանում և ԼՂՀ-ում:

Նշենք նաև, որ Հայկական ավտոմոբիլային ակումբն առաջինն է Հայաստանում, որն իր անդամներին անվճար տրամադրում է ավտոքարշակ, իրավաբանական խորհրդատվություն, տեխնիկական սպասարկում և օժանդակություն օրվա ցանկացած պահին, ցանկացած վայրում: Այս բոլոր ծառայությունները հասանելի են 24 ժամ, շաբաթը 7 օր:

Տեղեկացնենք նաև, որ թողարկվել են համատեղ քարտերի երեք տեսակ` 

  1. ARCA CLASSIC AUTO CLUB CARD
  2. ARCA PLATINUM AUTOCLUB CARD
  3. ARCA BLACK AUTOCLUB CARD

 

Էջը թարմացվել է` 15.06.2020 | 16:04

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: