header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Ավարտվեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ բաժնետոմսերի տեղաբաշխումը
Կիսվել`
05.10.2016

Ավարտվեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ բաժնետոմսերի տեղաբաշխումը


Սեպտեմբերի 26-ին` ժամկետից շուտ, ավարտվեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ բաժնետոմսերի  տեղաբաշխումը, որը, բաժնետերերի 2016 թվականի հունիսի 17-ի Ընդհանուր ժողովի որոշմամբ,  սկսվել էր 2016 թվականի հուլիսի 20-ից և նախատեսվում էր ավարտել մինչև 2016 թվականի սեպտեմբերի 30-ը: 

Կանոնադրական կապիտալի ավելացման նպատակով թողարկված  բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքում  բաժնետերերը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ  կապիտալը համալրել են  8.5 մլրդ. ՀՀ դրամով`  գերազանցելով նորմատիվային կապիտալի համար սահմանված 30 մլրդ դրամի շեմը:

Նշենք նաև, որ  սահմանված ընթացակարգի համաձայն`  Բաժնետերերի Ընդհանուր Ժողովի կողմից տեղաբաշխման արդյունքները  հաստատելուց հետո, բանկի կանոնադրության մեջ կկատարվեն համապատասխան փոփոխություններ և կներկայացվեն   ԿԲ գրանցման համար:

 

Էջը թարմացվել է` 29.10.2019 | 12:29

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: