Ավարտվեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ բաժնետոմսերի տեղաբաշխումը
Սեպտեմբերի 26-ին` ժամկետից շուտ, ավարտվեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ բաժնետոմսերի տեղաբաշխումը, որը, բաժնետերերի 2016 թվականի հունիսի 17-ի Ընդհանուր ժողովի որոշմամբ, սկսվել էր 2016 թվականի հուլիսի 20-ից և նախատեսվում էր ավարտել մինչև 2016 թվականի սեպտեմբերի 30-ը:
Կանոնադրական կապիտալի ավելացման նպատակով թողարկված բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքում բաժնետերերը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կապիտալը համալրել են 8.5 մլրդ. ՀՀ դրամով` գերազանցելով նորմատիվային կապիտալի համար սահմանված 30 մլրդ դրամի շեմը:
Նշենք նաև, որ սահմանված ընթացակարգի համաձայն` Բաժնետերերի Ընդհանուր Ժողովի կողմից տեղաբաշխման արդյունքները հաստատելուց հետո, բանկի կանոնադրության մեջ կկատարվեն համապատասխան փոփոխություններ և կներկայացվեն ԿԲ գրանցման համար:
Էջը թարմացվել է` 29.10.2019 | 12:29
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: