header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Տասներեքերորդ թողարկման դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտ
Կիսվել`
31.10.2016

Տասներեքերորդ թողարկման դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտ


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն սույն թվականի հոկտեմբերի 28-ին ավարտեց տասներերեքերորդ թողարկման դոլարային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը: Բաժանորդագության գործընթացը փաստացի ավարտվել էր դեռևս հոկտեմբերի 24-ին, քանի որ պարտատոմսերի նկատմամբ հետաքրքրությունը զգալի էր` պահանջարկը գերազանցել է առաջարկը 41 տոկոսով: Արդյունքում թողարկված պարտատոմսերը ամբողջությամբ վաճառվել են նախքան բաժանորդագության ավարտը:
Թողարկման ծավալը կազմում է 1 մլն ԱՄՆ դոլար, տարեկան 6.5 տոկոս եկամտաբերությամբ, երեք տարի մարման ժամկետով: Պարտատոմսերը ձեռք են բերվել 29 ֆիզիկական և 3 իրավաբանական անձանց կողմից: Ծավալային առումով ներդրողների 73.33%-ը կազմել են ֆիզիկական անձինք, իսկ 26.67%-ը իրավաբանական անձինք:
Պարտատոմսերը մեկ աշխատանքային օրվա ընթացքում կփոխանցվեն հաճախորդների համապատասխան հաշիվներին, իսկ տաս աշխատանքային օրվա ընթացքում կցուցակվեն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ Ֆոնդային բորսայում` ապահովելով ազատ շրջանառություն: Պարտատոմսերի մարքեթմեյքերի գործառույթը իրականացնելու է Ռենեսա ներդրումային ընկերությունը: 
Հավելենք, որ ներկայումս շրջանառության մեջ են $տնվում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի կողմից նախկինում թողարկված չորս դոլարային և մեկ դրամային պարտատոմսեր, որոնք գնանշվում են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ֆոնդային բորսայում:
“Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին” ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են “Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի” 

Էջը թարմացվել է` 29.10.2019 | 10:58

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: