header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Ըստ «Global Finance»ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԱՄՍԱԳՐԻ, հեղինակավոր ամսագրի արդեն երկրորդ տարին անընդմեջ, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ «Առևտրի  լավագույն ֆինանսավորող» բանկն է Հայաստանում
Կիսվել`
27.01.2017

Ըստ «Global Finance»ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԱՄՍԱԳՐԻ, հեղինակավոր ամսագրի արդեն երկրորդ տարին անընդմեջ, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ «Առևտրի լավագույն ֆինանսավորող» բանկն է Հայաստանում


«Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիտական  ուսումնասիրության արդյունքում, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ճանաչվել է Հայաստանում 2017թ.-ի «Առևտրի լավագույն ֆինանսավորող» բանկը:

Պատվավոր այս մրցանակը շնորհվել է, հաշվի առնելով բանկի իրականացրած գործարքների ծավալը, աշխարհագրական ընդգրկման շրջանակը, հաճախորդների սպասարկման բարձր մակարդակը, մրցակցային գնագոյացումը և բանկում ներդրված նորարարական տեխնոլոգիաները:

Նշենք, որ հունվարի 18-ին Մադրիդում  կայացած “Ֆինանսների և առևտրի բանկային միության” /BAFT/ տարեկան ժողովի ժամանակ «Global Finance»-ը հայտարարել է տարբեր անվանակարգերում համաշխարհային մասշտաբով լավագույնը ճանաչված  9 տարածաշրջանի   83 երկրի  բանկերի անունները:  Ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների ընտրությունն իրականացրել են «Global Finance» ամսագրի խմբագիրներ, տնտեսական վերլուծաբաններ, բիզնեսի ղեկավարներ և անկախ փորձագետներ: Ի դեպ, առևտրի ֆինանսավորման ոլորտում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ  լավագույնն է ճանաչվում արդեն երրորդ միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից: 

Տեղեկանք.  «Global Finance Magazine»   ամսագիրը տպագրվում է 1987թ.-ից  և աշխարհի 180 երկրում ունի  ավելի քան  50 000  բաժանորդԱմսագրի թիրախային լսարանը  աշխարհի  խոշորագույն մասնավոր և պետական ֆինանսական կառույցների ղեկավարներն ուներկայացուցիչներն ենԱմսագիրը վերլուծում է 192-ից ավել երկրների կարևորագույնֆինանսական ցուցանիշները:  

Էջը թարմացվել է` 29.10.2019 | 12:37

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: