ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ-ի կողմից ճանաչվել է 2016թ․-ի “Բորսայի լավագույն անդամ” պետական պարտատոմսեր շուկայում
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի օրերս կայացած «Բորսայի լավագույն անդամ 2016» ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում հայտարարվել են հաղթողների անունները` տարբեր անվանակարգերում:
2016թ.-ի արդյունքներով ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ճանաչվել է “Բորսայի լավագույն անդամ” պետական պարտատոմսերի շուկայում: Ի դեպ, յոթ տարի անընդմեջ անցկացվող մրցանկաբաշխության շրջանակներում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ այս անվանակարգում լավագույնն է ճանաչվում արդեն 6-րդ անգամ:
Նշենք, նաև որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ իր հաճախորդներին առաջարկում է միջնորդական և պահառուական ծառայություններ, ինչպես նաև 2007թ.-ից հանդիսանում է ֆինանսների նախարարության գործակալ` պետական պարտքի կառավարման ոլորտում: 2016թ.-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի հարթակում բանկի կողմից իրականացվել է 27 մլրդ 124 մլն 28 հազար դրամ ընդհանուր ծավալով առքուվաճառի գործարք, ինչը կազմել է բորսայի գործարքների ընդհանուր ծավալի 58,80%-ը:
Էջը թարմացվել է` 29.10.2019 | 14:14
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: