header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ-ի կողմից ճանաչվել է 2016թ․-ի  “Բորսայի լավագույն անդամ” պետական պարտատոմսեր շուկայում
Կիսվել`
09.02.2017

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ-ի կողմից ճանաչվել է 2016թ․-ի “Բորսայի լավագույն անդամ” պետական պարտատոմսեր շուկայում


ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի օրերս կայացած «Բորսայի լավագույն անդամ 2016» ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում հայտարարվել են հաղթողների անունները` տարբեր անվանակարգերում:

 2016թ.-ի արդյունքներով ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ճանաչվել է “Բորսայի լավագույն անդամ” պետական պարտատոմսերի շուկայում: Ի դեպ, յոթ տարի անընդմեջ անցկացվող մրցանկաբաշխության շրջանակներում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ այս անվանակարգում լավագույնն է ճանաչվում  արդեն 6-րդ անգամ:

Նշենք, նաև որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ իր հաճախորդներին առաջարկում է միջնորդական և պահառուական ծառայություններ, ինչպես նաև  2007թ.-ից  հանդիսանում է ֆինանսների նախարարության գործակալ` պետական պարտքի կառավարման ոլորտում:  2016թ.-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի  հարթակում բանկի կողմից իրականացվել է  27 մլրդ  124 մլն 28 հազար դրամ ընդհանուր ծավալով առքուվաճառի գործարք, ինչը կազմել է բորսայի գործարքների ընդհանուր ծավալի 58,80%-ը:  

Էջը թարմացվել է` 29.10.2019 | 14:14

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: