ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ պարգեւատրվել է միջազգային արագ դրամական փոխանցումների բարձրակարգ սպասարկման համար
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ այս տարվա երրորդ մրցանակը Xpress Money արագ դրամական փոխանցումների համակարգի կողմից էր: Արտասահմանյան գործընկերը բարձր է գնահատել բանկի հետ շարունակական արդյունավետ համագործակցությունը, հաճախորդների որակյալ սպասարկումը և Xpress Money համակարգով իրականացվող գործառնությունների անընդհատ աճը:
Մրցանակը հանձնվել է բանկի Միջազգային գործանությունների վարչության պետ Զարուհի Մելքոնյանին` համակարգի ներկայացուցիչների Հայաստան կատարած հերթական այցի ժամանակ: Հանդիպման ընթացքում կարևորվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ զգալի ներդրումը Հայաստանում Xpress Money համակարգի զարգացման և ճանաչելիության բարձրացման հարցում:
Նշենք, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ համագործակցում է Xpress Money համակարգի հետ դեռևս 2009 թվականից՝ հաճախորդներին առաջարկելով ապահով և մատչելի փոխանցումներ բազմաթիվ ուղղություններով, այդ թվում՝ Արաբական միացյալ էմիրություններ, Քուվեյթ, Ֆիլիպիններ, Հնդկաստան և այլուր:
Էջը թարմացվել է` 29.10.2019 | 14:31
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: