header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ՄՐՑՈՒՅԹ
Կիսվել`
24.02.2017

ՄՐՑՈՒՅԹ


Հարգելի' տղամարդիկ, կանանց միամսյակի առթիվ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ, մարտի 1-ից մինչև մարտի 25-ը, հայտարարում է <ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔ> մրցույթ: Եթե Ձեզ համարում եք ստեղծագործ և գեղեցիկ սեռին գնահատող տղամարդ, ցանկանում եք նրանց ձոնել գեղեցիկ մաղթանքներ, ապա կարող եք մասնակցել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ մրցույթին: 


Մրցույթը բաղկացած է 2 փուլից: 

1. 1-ին փուլում՝ մարտի 1-ից մարտի 25-ը, անհրաժեշտ է Ձեր յուրօրինակ բարեմաղթանքներն ուղարկել բանկի ֆեյսբուքյան էջին՝ որպես հաղորդագրություն(Message): Յուրաքանչյուր մասնակից կարող է ուղարկել մեկ մաղթանք: Մարտի 25-ից ապրիլի 1-ը բանկի մարքեթինգի բաժինը առաջին փուլում կընտրի լավագույն մաղթանքները: 
2. 2-րդ փուլում՝ ապրիլի 1-ից դրանք կտեղադրվեն բանկի ֆեյսբուքյան էջում, որտեղ կկազմակերպվի առցանց քվեարկություն, որը կտևի մինչեւ ապրիլի 5-ը ներառյալ:

ՄՐՑԱՆԱԿ 
Ամենաշատ հավանումներով մաղթանքի հեղինակը ապրիլի 7-ին կստանա բանկի լոգոտիպով ժամացույց: 

Մրցույթին մասնակցության պարտադիր պայմաններն են. 
1. Մաղթանքը պետք է բաղկացած լինի առավելագույնը երկու նախադասությունից: 
2. Մաղթանքը պետք է համապատասխանի առաջադրված թեմային: 
3.Մաղթանքը չպետք է նույնությամբ վերցված լինի որևէ գեղարվեստական ստեղծագործությունից:

Մաղթում ենք Ձեզ հաջողություն:

Էջը թարմացվել է` 29.10.2019 | 12:33

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: