ՄՐՑՈՒՅԹ
Հարգելի' տղամարդիկ, կանանց միամսյակի առթիվ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ, մարտի 1-ից մինչև մարտի 25-ը, հայտարարում է <ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔ> մրցույթ: Եթե Ձեզ համարում եք ստեղծագործ և գեղեցիկ սեռին գնահատող տղամարդ, ցանկանում եք նրանց ձոնել գեղեցիկ մաղթանքներ, ապա կարող եք մասնակցել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ մրցույթին:
Մրցույթը բաղկացած է 2 փուլից:
1. 1-ին փուլում՝ մարտի 1-ից մարտի 25-ը, անհրաժեշտ է Ձեր յուրօրինակ բարեմաղթանքներն ուղարկել բանկի ֆեյսբուքյան էջին՝ որպես հաղորդագրություն(Message): Յուրաքանչյուր մասնակից կարող է ուղարկել մեկ մաղթանք: Մարտի 25-ից ապրիլի 1-ը բանկի մարքեթինգի բաժինը առաջին փուլում կընտրի լավագույն մաղթանքները:
2. 2-րդ փուլում՝ ապրիլի 1-ից դրանք կտեղադրվեն բանկի ֆեյսբուքյան էջում, որտեղ կկազմակերպվի առցանց քվեարկություն, որը կտևի մինչեւ ապրիլի 5-ը ներառյալ:
ՄՐՑԱՆԱԿ
Ամենաշատ հավանումներով մաղթանքի հեղինակը ապրիլի 7-ին կստանա բանկի լոգոտիպով ժամացույց:
Մրցույթին մասնակցության պարտադիր պայմաններն են.
1. Մաղթանքը պետք է բաղկացած լինի առավելագույնը երկու նախադասությունից:
2. Մաղթանքը պետք է համապատասխանի առաջադրված թեմային:
3.Մաղթանքը չպետք է նույնությամբ վերցված լինի որևէ գեղարվեստական ստեղծագործությունից:
Մաղթում ենք Ձեզ հաջողություն:
Էջը թարմացվել է` 29.10.2019 | 12:33
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: