ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ դարձել է COMMERZBANK AG-Ի “Որակի-գերազանցություն” մրցանակակիր` SWIFT փոխանցումների-բարձր որակ ապահովելու համար
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ, հինգերորդ անգամ անընդմեջ, արժանանում է եվրոպական առաջատար բանկերից մեկի` գերմանական Commerzbank AG-ի “Որակի գերազանցություն (Excellent STP Quality Award) մրցանակին: Այս անգամ, մրցանակը բանկին տրվել է 2016 թվականի արդյունքներով SWIFT փոխանցումների բարձր` 100%-անոց որակ ապահովելու համար: Գործընկերները փաստել են նաև, որ այս մրցանակը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետ կայուն և արդյունավետ համագործակցության հավաստիք է:
Նշենք, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ դրամական փոխանցումների բարձր որակն ապահովել է ավտոմատ կերպով փոխանցումների արագ մշակման և առավելագույն կարճ ժամկետում շահառուին այն հասանելի դարձնելու շնորհիվ:
Էջը թարմացվել է` 29.10.2019 | 14:30
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: