ԱՐԱՐԱՏԲԱՆԿ -ն իրականացնում է ՖԻՆՔԱ ՈՒՎԿ-Ի 2-րդ փուլի թողարկման պարտատոմսերի երաշխավորված տեղաբաշխում
Տեղեկացնում ենք Ձեզ, որ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է 2017թ.-ի ապրիլի 27-ին երկրորդ փուլով իրականացնել անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերի թողարկում: Որպես տեղաբաշխող կրկին հանդես է գալիս ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն, ընդ որում այս անգամ ևս տեղաբաշխումն իրականացվելու է երաշխավորված ձևով: Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2016թ. դեկտեմբերի 30-ի թիվ 1/970Ա որոշմամբ 2016թ. դեկտեմբերի 31-ին գրանցվել է «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը, որի շրջանակներում «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ կողմից առաջին փուլով 2017թ.-ի փետրվարի 22-ին արդեն իսկ թողարկվել և ամբողջությամբ տեղաբաշխվել է 4,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական արժեքով, 7.5% տարեկան եկամտաբերությամբ, արժեկտրոնների կիսամյակային վճարման պարբերականությամբ, 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 24 ամիս մարման ժամկետով, թվով 160,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմսեր: Նշված պարտատոմսերը 2017թ.-ի մարտի 13-ին ցուցակվել են և ընդգրկվել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:
Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով` մեկանգամյա աճուրդի անցկացման միջոցով, ընդ որում Պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդին անմիջապես կարող են մասնակցել միայն Բորսայի անդամները, որոնց ցանկը հասանելի է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ պաշտոնական կայքում` www.nasdaqomx.am: Բորսայի անդամ չհանդիսացող ներդրողները կարող են աճուրդին մասնակցել (օգտվել առաջարկից) Բորսայի անդամների միջոցով` վերջիններիս կողմից սահմանված կարգով և պայմաններով:
Թողարկվող պարտատոմսերի էական պայմաններն են.
Դասը |
Անվանական արժեկտրոնային |
Անվանական արժեքը |
10,000 ՀՀ դրամ |
Ընդհանուր ծավալը |
1,500,000,000 ՀՀ դրամ |
Շրջանառության ժամկետը |
24 ամիս |
Արժեկտրոնային տոկոսադրույքը |
12.75% |
Արժեկտրոնների վճարման պարբերականությունը |
կիսամյակային |
Տեղաբաշխողը |
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ |
Ծրագրային Ազդագրին և Թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով.
Պարտատոմսերի Թողարկման Ծրագրային Ազդագիր
Թողարկման վերջնական պայմաններ
Էջը թարմացվել է` 29.10.2019 | 12:36
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: