
Սևծովյան առևտրի և զարգացման բանկ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ միջոցով առաջին անգամ իրականացրեց պարտատոմսերի հանրային տեղաբաշխում
ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ իրականացրել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կողմից թողարկված 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 10 հազար ՀՀ դրամ անվանական արժեքով արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխում: Պարտատոմսերը տեղաբաշխվել են “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ֆոնդային բորսայում կազմակերպված աճուրդի միջոցով, որին մասնակցել են Բորսայի 7 անդամներ` ներկայացնելով տարբեր ընկերությունների 16 հայտ: Պահանջարկի ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 2 մլրդ 691 մլն ՀՀ դրամ`35 %-ով գերազանցելով առաջարկը:
Նշենք, որ տեղաբաշխված պարտատոմսերն ունեն 3 տարի շրջանառության ժամկետ և 8.45 տոկոս տարեկան եկամտաբերություն: Արժեկտրոններով վճարումները իրականացվելու են կիսամյակային պարբերականությամբ:
Պարտատոմսերը ցուցակվելու են “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ֆոնդային բորսայի Abond հարթակում: Երկրոդային շուկայում պարտատոմսերի իրացվելիությունը կապահովեն ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ և “Ֆյուչր ԿապիտալՄարկետ” ներդրումային ընկերությունը, որոնց հետ Սևծովյան առևտրի և զարգացման բանկը կնքել է շուկա ստեղծողի ծառայությունների մատուցման պայմանագրեր:
Իր հերթին ՍԱԶԲ գլխավոր գանձապետ Քրիստոֆեր Բեսթը նշել է, որ բանկը տնտեսական զարգացման ու տարածաշրջանային համագործակցության ծրագրեր է իրականացնում 11 անդամ երկրների պետական եւ մասնավոր հատվածներում: “Վերջերս մեր ուշադրությունը կենտրոնացրել ենք տեղական արժույթով ֆինանսավորման վրա, ինչը թույլ է տալիս բանկերին եւ ընկերություններին նվազեցնել ռիսկերը, դոլարիզացիայի մակարդակը, ինչպես նաեւ ամրացնել տեղական ֆինանսական շուկաները”: Միաժամանակ Քրիստոֆեր Բեսթը ընդգծել է, որ տեղաբաշխան արդյունքները ցույց են տվել, որ իրենք գործ ունեն պրոֆեսիոնալ թիմի հետ, ուստի ապագայում ևս համագործակցության նոր ծրագրեր կլինեն:
Էջը թարմացվել է` 15.06.2020 | 15:41
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: