Բացառիկ զեղչ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի քարտապանների համար
Վայելեք 15% զեղչ Էկոնոմ և Բիզնես դասով ճանապարհորդության ժամանակ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ և FLYDUBAI ավիաընկերությունը ս.թ. սեպտեմբերի 27-ից մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը հայտարարում են ակցիա.
Պատվիրելով ավիատոմսեր նշված ժամանակահատվածում www.flydubai.com ինտերնետային կայքից և վճարելով ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ Master և Visa քարտերով՝ ավիատոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել 15% զեղչ բազային տարիֆից:
Հաշվի առնելով նշված ժամանակահատվածում դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ թռիչքների սեզոնայնությունը՝ սույն ակցիան նպատակ ունի նվազեցնել հաճախորդների կողմից կատարվող ծախսերը և ուղղորդել հանրությանը դեպի թվային աշխարհ՝ կատարելով գործարքներն առցանց:
Առաջարկի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ կամ www.flydubai.com ինտերնետային կայքից կամ զանգահարել 59 23 23 շուրջօրյա հեռախոսահամարով:
Էջը թարմացվել է` 29.10.2019 | 10:17
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: