header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Նոր ծառայություն ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում. USSD-բանկինգ
Կիսվել`
20.10.2017

Նոր ծառայություն ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում. USSD-բանկինգ


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն իր հաճախորդների համար մշակել է նոր ծառայություն՝ USSD-բանկինգ, որի միջոցով հաճախորդը ցանկացած պահին բջջային հեռախոսի միջոցով կարող է ստուգել իր քարտերի մնացորդները, ստանալ քաղվածք կամ անհրաժեշտության դեպքում բլոկավորել քարտը:

Ծառայությունը հասանելի է ցանկացած մոդելի հեռախոսի համար և ծառայությունից օգտվելու համար ոչ մի հատուկ ծրագրային ապահովում չի պահանջվում: Պարզապես անհրաժեշտ է, որ հեռախոսահամարը գրանցված լինի ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ տվյալների բազայում, որից հետո անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը.

1. Ցանկացած տեսակի հեռախոսից մուտքագրել *116#
2. Հաճախորդի հեռախոսի էկրանին կարտացոլվեն հաճախորդի պլաստիկ քարտերը՝ առավելագույնը 5 քարտ (քարտի որոշ նիշեր անվտանգության նկատառումներից փակված են)
3. Այնուհետև հաճախորդը կարող է ընտրել իրեն անհրաժեշտ քարտը, որից հետո կարտացոլվեն համապատասխան ֆունկցիաները

Հաճախորդը նախըտրելի ֆունկցիան ընտրելուց հետո կստանա SMS հաղորդագրություն: 1 sms –ի արժեքն է 30 ՀՀ դրամ:

Տեղեկացնենք, որ հաճախորդը կարող է ավելացնել իր բջջային հեռախոսահամարը Բանկի տվյալների բազայում՝ մոտենալով ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ցանկացած մասնաճյուղ և լրացնելով համապատասխան դիմում: «USSD-բանկինգ»ծառայությունը գործում է «Բիլայն» և «ՎիվաՍել-ՄՏՍ» բաժանորդների համար:

Էջը թարմացվել է` 29.10.2019 | 10:17

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: