header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ իրականացնում է 15-րդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխում
Կիսվել`
09.11.2017

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ իրականացնում է 15-րդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխում


ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ տեղաբաշխում է          5 000 000 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 200 000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 5.5 տոկոս տարեկան եկամտաբերությամբ և 51 ամիս շրջանառության ժամկետով: 

Կատարելով ներդրումներ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ պարտատոմսերում, Դուք հնարավորություն կունենաք արդյունավետ օգտագործել Ձեր միջոցները:
Ի տարբերություն ժամկետային ավանդի՝ Ձեր ֆինանսական միջոցների ներդրման այս եղանակը հնարավորություն կընձեռի եկամուտ ստանալ մինչև պարտատոմսի շրջանառության ժամկետի ավարտը. ցանկացած պահի, վաճառելով արժեթղթերը` հետ ստանալ ներդրված գումարն ու համապատասխան օրերի համար հաշվարկված տոկոսագումարները:

Ֆիզիկական անձանց կողմից ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ պարտատոմսերում կատարված ներդրումները բանկային ավանդների պայմաններով և սահմանաչափերով երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի պարտատոմսեր կարող եք ձեռք բերել Բանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում` 04.12.2017թ.- 23.02.2018թ.-ը ներառյալ մինչև ժ.` 16:00-ը: 
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի տասնհինգերորդ թողարկման պարտատոմսերի պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Տեղաբաշխվող պարտատոմսերի գներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Էջը թարմացվել է` 29.10.2019 | 14:29

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: