ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ իրականացնում է 16-րդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխում
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ տեղաբաշխում է 1 000 000 000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 100 000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 10 000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 9.5 տոկոս տարեկան եկամտաբերությամբ և 2 տարի շրջանառության ժամկետով:
Կատարելով ներդրումներ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ պարտատոմսերում, Դուք հնարավորություն կունենաք արդյունավետ օգտագործել Ձեր միջոցները:
Ի տարբերություն ժամկետային ավանդի՝ Ձեր ֆինանսական միջոցների ներդրման այս եղանակը հնարավորություն կընձեռի եկամուտ ստանալ մինչև պարտատոմսի շրջանառության ժամկետի ավարտը. ցանկացած պահի, վաճառելով արժեթղթերը` հետ ստանալ ներդրված գումարն ու համապատասխան օրերի համար հաշվարկված տոկոսագումարները:
Ֆիզիկական անձանց կողմից ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ պարտատոմսերում կատարված ներդրումները բանկային ավանդների պայմաններով և սահմանաչափերով երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի պարտատոմսեր կարող եք ձեռք բերել Բանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում` 04.12.2017թ.- 23.02.2018թ.-ը ներառյալ մինչև ժ.` 16:00-ը:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի տասնվեցերորդ թողարկման պարտատոմսերի պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:
Տեղաբաշխվող պարտատոմսերի գներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Էջը թարմացվել է` 29.10.2019 | 11:00
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: