header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
«Ամանորյա օնլայն» ակցիա ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կողմից
Կիսվել`
17.11.2017

«Ամանորյա օնլայն» ակցիա ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կողմից


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը, հաշվի առնելով բազմաթիվ հաճախորդների ցանկությունները, ներկայանում է «Ամանորյա Օնլայն» ակցիայով. ՕՆԼԱՅՆ պատվիրելով ArCaMaster և Visa համակարգերի վճարային քարտեր ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով՝ հաճախորդները կստանան 50% զեղչ: Ակցիայի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հավելենք, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի վճարային քարտերի միջոցով հաճախորդները կարող են օգտվել 100-ից ավել առևտրային և սպասարկման կետերում գործող զեղչերից, կատարել ինտերնետային գործարքներ, կանխիկացնել և մուտքագրել գումարներ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի բանկոմատների միջոցով: 

Հիշեցնենք, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն ֆիզիկական և իրավաբանական անձանց բանկային ծառայություններ մատուցող առևտրային բանկ է, որն ունի 61 մասնաճյուղ և 125 բանկոմատ: 

Օգտագործեք ճիշտ պահը՝ օգտվելու ներկայացվող լավագույն առաջարկներից:

Էջը թարմացվել է` 21.11.2018 | 14:06

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: