ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն իրականացնում է հիփոթեքային պարտատոմսերի երաշխավորված տեղաբաշխում
Տեղեկացնում ենք, որ «Առաջին Հիփոթեքային Ընկերություն» ՈՒՎԿ ՍՊԸ-ն նախատեսում է 2017թ.-ի դեկտեմբերի 12-ին Հայաստանում առաջին անգամ իրականացնել ապահովված հիփոթեքային պարտատոմսերի թողարկում: Որպես տեղաբաշխող հանդես է գալիս ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն:
Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2017թ. նոյեմբերի 29-ի թիվ 1/943Ա որոշմամբ գրանցվել է «Առաջին Հիփոթեքային Ընկերություն» ՈՒՎԿ ՍՊԸ ապահովված հիփոթեքային պարտատոմսերի ազդագիրը և ապահովման միջոց հանդիսացող ակտիվների ցանկը:
Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացնվելու է 2017թ. դեկտեմբերի 12-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով` մեկանգամյան աճուրդի անցկացման միջոցով, ընդ որում Պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդին անմիջապես կարող են մասնակցել միայն Բորսայի անդամները, որոնց ցանկը հասանելի է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ պաշտոնական կայքում` www.nasdaqomx.am: Բորսայի անդամ չհանդիսացող ներդրողները կարող են աճուրդին մասնակցել (օգտվել առաջարկից) Բորսայի անդամների միջոցով` վերջիններիս կողմից սահմանված կարգով և պայմաններով:
Էջը թարմացվել է` 29.10.2019 | 12:41
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: