ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ավարտեց 15-րդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումը
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն սույն թվականի դեկտեմբերի 15-ին ավարտեց տասնհինգերորդ թողարկման դոլարային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը: Պարտատոմսերի նկատմամբ մեծ պահանջարկով պայմանավորված՝ տեղաբաշխումը ավարտվեց նախատեսված 2.5 ամսյա ժամանակահատվածի փոխարեն ընդամենը 14 օրում:
Թողարկման ծավալը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար տարեկան 5.50 տոկոս եկամտաբերությամբ, 51 ամիս մարման ժամկետով: Պարտատոմսերը ձեռք են բերվել 136 ֆիզիկական և 2 իրավաբանական անձանց կողմից: Ծավալային առումով ներդրողների 70.20%-ը կազմել են ֆիզիկական անձինք, իսկ 29.80%-ը իրավաբանական անձինք:
Տասը աշխատանքային օրվա ընթացքում պարտատոմսերը կցուցակվեն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ Ֆոնդային բորսայում՝ ապահովելով ազատ շրջանառություն:
Հավելենք, որ ներկայումս շրջանառության մեջ են գտնվում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից նախկինում թողարկված հինգ դոլարային և երկու դրամային պարտատոմսեր, որոնք գնանշվում են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ֆոնդային բորսայում:
''Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին'' ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են ''Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի'' կողմից:
Էջը թարմացվել է` 29.10.2019 | 10:59
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: