ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ DEG–ից նոր ֆինանսական միջոցներ է ներգրավել
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 10 000 000 ԱՄՆ դոլար ծավալով վարկի ներգրավման պայմանագիր է կնքել DEG‑DEUTSCHE INVESTITIONS‑ UND ENTWICKLUNGSGESELLSCHAFT MBH գերմանական ներդրումային կազմակերպության հետ:
Սա համագործակցության երկրորդ պայմանագիր է: Վարկը թույլ կտա բանկին ավելացնել փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորումը և տրամադրել երկարաժամկետ ռեսուրսներ: Վարկային միջոցներից 1 մլն դոլար կուղղվի Հայաստանում գործող գերմանական ընկերություններին:
Նշենք, որ DEG‑DEUTSCHE INVESTITIONS‑ UND ENTWICKLUNGSGESELLSCHAFT MBH գերմանական ներդրումային կազմակերպությունը հանդիսանում է KfW բանկային խմբի անդամ և ֆինանսավորում է զարգացող, ինչպես նաև անցումային շրջանում գտնվող երկրներում մասնավոր ընկերությունների ներդրումները:
Էջը թարմացվել է` 21.11.2018 | 13:26
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: