Կայացավ ԱՐԱՐԱՏՏՐԱՆՍՖԵՐ ակումբի 29-րդ խաղարկությունը
Ս.թ. հունվարի 19-ին ԱրարատԲանկի գլխամասային գրասենյակում տեղի ունեցավ ԱՐԱՐԱՏՏՐԱՆՍՖԵՐ ակումբի անդամների համար եռամսյակը մեկ անգամ անցկացվող խաղարկությունը: Խաղարկության մասնակիցները 10-ն էին` 5 առավելագույն միավորներ վաստակած հաճախորդներ և 5 մասնակիցներ, ովքեր ընտրվել էին պատահականության սկզբունքով: Խաղարկության շրջանակներում բոլոր մասնակիցները շահեցին տարբեր չափի դրամական պարգևներ և 999 հարգի ոսկու ձուլակտորներ:
Հիշեցնենք, որ ԱՐԱՐԱՏՏՐԱՆՍՖԵՐ ակումբի անդամ կարող են դառնալ այն հաճախորդները, ովքեր ԱրարատԲանկում 1 ամսվա ընթացքում արագ դրամական փոխանցումների համակարգերով 10,000 ԱՄՆ դոլարին համարժեք և ավել գումարի գործարքներ են իրականացնում: Ակումբի անդամ հաճախորդին տրվում է ԱՐԱՐԱՏՏՐԱՆՍՖԵՐ քարտ, որով նա կարող է օգտվել ԱրարատԲանկի կողմից առաջարկվող բազմաթիվ արտոնություններից
- 10% զեղչ միջազգային արագ դրամական փոխանցումների համակարգերով փոխանցում իրականացնելիս
- 50% զեղչ ԱրարատԲանկում առկա անհատական պահատեղերից օգտվելու համար
- արտոնյալ փոխարժեք այդ պահին ԱրարատԲանկում գործող տարադրամի փոխարժեքներից
- 1% ցածր տոկոսադրույքով վարկ ԱրարատԲանկում գործող անվանական տոկոսադրույքից` պայմանների բավարարման դեպքում
- արտահերթ սպասարկում
- եռամսյակային խաղարկությանը մասնակցելու հնարավորություն
- ԱրարատԲանկի ArCa քարտապաններին առաջարկվող զեղչային ցանցից օգտվելու բացառիկ հնարավորություն
- նոր հաճախորդ ներգրավելու դեպքում վերջինիս բոնուսային միավորներիավելացում ներգրավողի միավորներին
Միացե՛ք ԱՐԱՐԱՏՏՐԱՆՍՖԵՐ ակումբին, կատարե՛ք արագ դրամական փոխանցումներ ԱրարատԲանկում:
Էջը թարմացվել է` 22.12.2020 | 15:03
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: