Բաղրամյան մասնաճյուղը ճանաչվել է լավագույնը
Հաճախորդներին որակով, արագ և անվտանգ սպասարկելու չափանիշներով պայմանավորված` ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ» մրցույթում 2017 թ.-ի երկրորդ կիսամյակի արդյունքներով հաղթող է ճանաչվել Բաղրամյան մասնաճյուղը:
Մրցույթն անցկացվում է արդեն երրորդ տարին, և հաղթող մասնաճյուղն ընտրվում է կիսամյակային ցուցանիշներով:
Հաղթող Բաղրամյան մասնաճյուղին հանձնվել է փոխանցիկ դրոշը, գերազանց սպասարկման մասին վկայող հավաստագիրը և դրամական պարգևներ` մասնաճյուղի բոլոր աշխատողներին:
Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողության մասնակիցներին բանկի վարչության նախագահի տեղակալ Կարեն Սարգսյանը ներկայացրել է ընդամենը երկու տարի գործող Բաղրամյան մասնաճյուղի ձեռքբերումները: Նա ընդգծել է, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ համար հաճախորդը ամենակարևոր արժեքն է, և պետք է արվի առավելագույնը, որպեզի նա իրեն բանկում ապահով և հարմարավետ զգա: Միաժամանակ նա համոզմունք հայտնեց, որ որակի այս պարտավորեցնող մրցանակը կնպաստի մասնաճյուղի նոր հաջողություններին և խթան կհանդիսանա մյուսների համար:
Էջը թարմացվել է` 21.11.2018 | 13:13
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: