header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Հաջողությամբ տեղաբաշխվեցին   «Ազգային Հիփոթեքային Ընկերության» պարտատոմսերը
Կիսվել`
26.02.2018

Հաջողությամբ տեղաբաշխվեցին «Ազգային Հիփոթեքային Ընկերության» պարտատոմսերը


Տեղեկացնում ենք, որ 2018թ. փետրվարի 23-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից հաջողությամբ տեղաբաշխվեցին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված 3 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 8.3 տոկոս տարեկան եկամտաբերությամբ, 3 տարի մարման ժամկետով 300 հազար հատ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը, որից 270 հազարը տեղաբաշխվեցին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում, իսկ մնացած 30 հազարը՝ հասցեական առևտրի միջոցով վաճառվեց Շուկա ստեղծողին՝ պարտատոմսերի թողարկման ազդագրի համաձայն:

Հատկանշական է, որ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով 270 հազար հատ պարտատոմսերի համար որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցող Բորսայի 6 անդամների կողմից ներկայացված ընդհանուր պահանջարկը կազմեց 6.0 մլրդ ՀՀ դրամ: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվեցին, որի արդյունքում Ընկերությունը ներգրավեց 2.712 մլրդ ՀՀ դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմեց 8.13%: Նույն օրվա ընթացքում Շուկա ստեղծողի կողմից ձեռք բերվեցին մնացած 30 հազար հատ պարտատոմսերը՝ 301.3 մլն ՀՀ դրամի դիմաց:

Տեղաբաշխման վերաբերյալ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Էջը թարմացվել է` 06.11.2019 | 11:54

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: