header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Հաճելի կինոդիտում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ MASTERCARD քարտապաններին
Կիսվել`
27.02.2018

Հաճելի կինոդիտում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ MASTERCARD քարտապաններին


ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ և Mastercard-ը գործարկել են «ԿԻՆՈԺԱՄ» արշավը: 2018թ. մարտի 1-ից ապրիլի 7-ը գնումների դիմաց վճարելով ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ MasterCard և/կամ Maestro քարտերով, կարող եք փոխանակել ձեր կտրոնները կինոյի տոմսերի հետ:

Ներկայացրե՛ք անկանխիկ գործարքների 4 կտրոն` յուրաքանչյուրը 8000 դրամից սկսած և ստացե՛ք կինոյի 2 տոմսի հավաստագիր:

Հավաստագրերը հնարավոր է ստանալ Դալմա Գարդեն Մոլ և Երևան Մոլ առևտրային կենտրոններում տեղադրված Mastercard-ի հատուկ տաղավարներից մարտի 10-ից ապրիլի 8-ը յուրաքանչյուր շաբաթ և կիրակի` 12:00-20:00 ընկած ժամանակահատվածում:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ MasterCard և Maestro քարտերի տրամադրման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ: Հիշեցնենք, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ բոլոր վճարային քարտերը հնարավոր է պատվիրել նաև ՕՆԼԱՅՆ տարբերակով՝ Բանկի կայքէջի միջոցով:

Համատեղե՛ք հաճելի և շահավետ գնումները Հայաստանում և արտերկրում:

* Ակցիան չի տարածվում ինտերնետով կատարած գնումների վրա:

* Նույն քարտապանը կարող է ակցիային մասնակցել մեկից ավելի անգամ:

* Տոմսերի քանակը սահմանափակ է:

* Նվերը ստանալու համար Ձեզ հետ ունեցեք անձը հաստատող փաստաթուղթ:

Մաղթում ենք հաճելի կինոդիտում:

Էջը թարմացվել է` 21.11.2018 | 13:08

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: