header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ իրականացնում է 17-րդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխում
Կիսվել`
02.03.2018

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ իրականացնում է 17-րդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխում


ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ տեղաբաշխում է 8 000 000 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 320 000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 5.25 տոկոս տարեկան եկամտաբերությամբ և 51 ամիս շրջանառության ժամկետով: 

Կատարելով ներդրումներ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ պարտատոմսերում, Դուք հնարավորություն կունենաք արդյունավետ օգտագործել Ձեր միջոցները:

Ի տարբերություն ժամկետային ավանդի՝ Ձեր ֆինանսական միջոցների ներդրման այս եղանակը հնարավորություն կընձեռի շրջանառության ընթացքում ցանկացած պահի դրանք վաճառել և շուկայական տոկոսադրույքների կտրուկ տատանումների բացակայության պայմաններում ստանալ ինչպես ներդրված գումարն, այնպես էլ  կուտակված տոկոսագումարները:

Ֆիզիկական անձանց կողմից ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ պարտատոմսերում կատարված ներդրումները բանկային ավանդների պայմաններով և սահմանաչափերով երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի պարտատոմսեր կարող եք ձեռք բերել Բանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում` 22.01.2018թ.- 06.04.2018թ.-ը ներառյալ մինչև ժ.` 16:00-ը: 
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի տասնյոթերորդ թողարկման պարտատոմսերի պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Էջը թարմացվել է` 29.10.2019 | 11:01

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: