ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ավարտեց 17-րդ թողարկման դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն սույն թվականի մարտի 2-ին ավարտեց տասնյոթերորդ թողարկման դոլարային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը:
Պարտատոմսերի նկատմամբ մեծ պահանջարկով պայմանավորված՝ տեղաբաշխումը ավարտվեց նախատեսված 2.5 ամսյա ժամանակահատվածի փոխարեն ընդամենը 1 ամսում:
Թողարկման ծավալը կազմում է 8 մլն ԱՄՆ դոլար տարեկան 5.25 տոկոս եկամտաբերությամբ, 51 ամիս մարման ժամկետով: Պարտատոմսերը ձեռք են բերվել 260 ֆիզիկական և 4 իրավաբանական անձանց կողմից: Ծավալային առումով ներդրողների 68.0%-ը կազմել են ֆիզիկական անձինք, իսկ 32.0%-ն իրավաբանական անձինք:
Տասն աշխատանքային օրվա ընթացքում պարտատոմսերը կցուցակվեն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ Ֆոնդային բորսայում՝ ապահովելով ազատ շրջանառություն:
Հավելենք որ ներկայումս շրջանառության մեջ են գտնվում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից նախկինում թողակված վեց դոլարային և երկու դրամային պարտատոմսեր, որոնք գնանշվում են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ֆոնդային բորսայում:
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողակած անվանական պարտատոմսերով ներգրավված միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
Էջը թարմացվել է` 29.10.2019 | 11:01
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: