19.03.2018
ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ իրականցրեց պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարում
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն սույն թվականի մարտի 19-ին իրականացրեց տասնմեկերորդ թողարկման դոլարային պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը:
Պարտատոմսերի եկամտի գումարը վճարվել է մարտի 19-ի առավոտյան ժամը 09:00-ի դրությամբ պարտատոմսերի գրանցված սեփականատերերի ցուցակի հիման վրա՝ մուտքագրելով պարտատոմսերի սեփականատերերի հաշվարկային հաշիվներին:
Էջը թարմացվել է` 29.10.2019 | 12:27
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: