Նոր առաջարկ թվային բանկինգի ոլորտում․ ASG հավելված
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ, իր հաճախորդներին է առաջարկում ASG (ARARATBANK SERVICE GUIDE) հավելվածը, որի շնորհիվ հաճախորդները, գտնվելով քաղաքի ցանկացած վայրում, կարող են շատ արագ գտնել իրենց ամենամոտ մասնաճյուղը, բանկոմատը և վճարային տերմինալը: Ավելին՝ հավելվածի միջոցով հաճախորդները կարող ենընտրել իրենց անհրաժեշտ բանկային ծառայությունը, հերթագրվել օնլայն` իրենց հարմար նախընտրելի մասնաճյուղում, պատվիրել զանգերև ուղղել հարցեր:
Հավելվածը հնարավոր է բեռնել ինչպես Google Play, այնպես էլ App Store խանութներում՝ գրելով ընդամենը «ASG ARARATBANK» անվանումը: Ներբեռնելով այն՝ դուք կարող եք ընտրել նախընտրելի լեզուն (հայերեն/անգլերեն) և օգտվել առաջարկվող ծառայություններից:
Հավելվածն ԱՆՎՃԱՐ է և մշակված է՝ թեթևացնելու հաճախորդների առօրյան և հնարավորինս հեշտացնելու բանկ-հաճախորդ կապը:
Ի դեպ՝ թվային բանկինգի ոլորտում սա ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ միակ առաջարկը չէ. Բանկը շարունակելու է հանդես գալ նորարարական առաջարկներով, որոնք միտված կլինեն բարելավելու Բանկի կողմից հաճախորդներին մատուցվող ծառայությունների սպասարկման գործընթացը:
Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 59 23 23 շուրջօրյա հեռախոսահամարով կամ գրել նամակ Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջին:
Էջը թարմացվել է` 29.10.2019 | 10:19
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: