Պետական մարմինների պատվիրակված գործառույթներ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում հաճախորդներն այսուհետ կարող են իրականացնել պետական մարմինների պատվիրակված գործառույթներ: Ծառայությունը մատուցվում է Բանկի հետևյալ մասնաճյուղերում. Զարգացում, Կենտրոն, Բաղրամյան, Իզմիրլյան, Արաբկիր, Նոր Նորք, Ջրվեժ, Դավթաշեն, Աբովյան, Ավան Առինջ, Արտաշատ, Էջմիածին, Արմավիր: Շուտով նախատեսվում է սույն գործառույթներն իրականացնող մասնաճյուղերի ցանկի ընդլայնում:
Բանկն այս ծառայությունները մատուցում է որպես Կառավարության կողմից լիազորված օպերատոր: Մատուցվող ծառայությունների տեսակներին և սպասարկող մասնաճյուղերի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ ։ Պետական մարմինների պատվիրակված գործառույթների համար գանձվող միջնորդավճարի սակագինը կազմում է 1.200 ՀՀ դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
Հավելենք, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում բանկային ծառայություններ մատուցվում են Բանկի 61 մասնաճյուղերում, որոնք տեղակայված են ՀՀ ողջ տարածքում:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 59 23 23 շուրջօրյա հեռախոսահամարով կամ այցելել Բանկի՝ վերը նշված մասնաճյուղերից որևէ մեկը:
Էջը թարմացվել է` 13.10.2021 | 10:14
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: