header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Նկարչական մրցույթ երեխաների համար
Կիսվել`
07.05.2018

Նկարչական մրցույթ երեխաների համար


ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ մայիսի 7-20-ը ներառյալ մեկնարկում  է ֆեյսբուքյան՝ «#Ապագա» խորագրով նկարչական մրցույթը:

Մրցույթին կարող են մասնակցել 7-14 տարեկան երեխաները, ովքեր իրենց գեղանկարչական   աշխատանքները  պետք է ուղարկեն Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջին`  փակ հաղորդագրությամբ:

Լավագույն աշխատանքները կհրապարակվեն Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջում, որտեղ կնշվի մասնակցի անունը, տարիքը:

Մրցույթի հաղթողների և մրցույթի անցկացման պայմանների մասին տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 59 23 23 շուրջօրյա հեռախոսահամարով կամ կարող եք գրել մեզ Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջին:

 

Էջը թարմացվել է` 27.05.2019 | 12:52

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: