Տեղի ունեցավ ԱՐԱՐԱՏՏՐԱՆՍՖԵՐ ակումբի 30-րդ խաղարկությունը
Ս.թ. մայիսի 11-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գլխամասային գրասենյակում տեղի ունեցավ ԱՐԱՐԱՏՏՐԱՆՍՖԵՐ ակումբի անդամների համար անցկացվող հոբելյանական 30-րդ խաղարկությունը: Մասնակիցներից 5-ը հանդիսանում էին փոխանցումներից առավելագույն միավորներ հավաքած հաճախորդները, իսկ մյուս 5-ը ընտրվել էին պատահականության սկզբունքով: Խաղարկության արդյունքում մասնակիցները շահեցին տարբեր չափի դրամական պարգևներ և շվեյցարական 999 հարգի ոսկու 1 գրամանոց ձուլակտորներ:
Հիշեցնենք, որ ԱՐԱՐԱՏՏՐԱՆՍՖԵՐ ակումբի անդամ կարող են դառնալ այն հաճախորդները, ովքեր ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում 1 ամսվա ընթացքում արագ դրամական փոխանցումների համակարգերով 10,000 ԱՄՆ դոլարին համարժեք և ավել գումարի գործարքներ են իրականացնում: Ակումբի անդամ հաճախորդին տրվում է ԱՐԱՐԱՏՏՐԱՆՍՖԵՐ քարտ, որով նա կարող է օգտվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կողմից առաջարկվող բազմաթիվ արտոնություններից:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ֆիզիկական անձանց առաջարկում է արագ դրամական փոխանցումների գրեթե բոլոր հանրահայտ և հեղինակավոր համակարգերը: Մանրամասներն այստեղ:
Էջը թարմացվել է` 28.10.2019 | 11:12
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: