header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Տեղի ունեցավ  ԱՐԱՐԱՏՏՐԱՆՍՖԵՐ ակումբի 30-րդ խաղարկությունը
Կիսվել`
11.05.2018

Տեղի ունեցավ ԱՐԱՐԱՏՏՐԱՆՍՖԵՐ ակումբի 30-րդ խաղարկությունը


Ս.թ. մայիսի 11-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գլխամասային գրասենյակում տեղի ունեցավ ԱՐԱՐԱՏՏՐԱՆՍՖԵՐ ակումբի անդամների համար անցկացվող հոբելյանական 30-րդ խաղարկությունը: Մասնակիցներից 5-ը հանդիսանում էին փոխանցումներից առավելագույն միավորներ հավաքած հաճախորդները, իսկ մյուս  5-ը ընտրվել էին պատահականության սկզբունքով: Խաղարկության արդյունքում մասնակիցները շահեցին տարբեր չափի դրամական պարգևներ և շվեյցարական 999   հարգի   ոսկու 1 գրամանոց ձուլակտորներ:

Հիշեցնենք, որ ԱՐԱՐԱՏՏՐԱՆՍՖԵՐ ակումբի անդամ կարող են դառնալ այն հաճախորդները, ովքեր ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում 1 ամսվա ընթացքում արագ դրամական փոխանցումների համակարգերով 10,000 ԱՄՆ դոլարին համարժեք և ավել գումարի գործարքներ են իրականացնում: Ակումբի անդամ հաճախորդին տրվում է ԱՐԱՐԱՏՏՐԱՆՍՖԵՐ քարտ, որով նա կարող է օգտվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կողմից առաջարկվող բազմաթիվ արտոնություններից:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ֆիզիկական անձանց առաջարկում է արագ դրամական փոխանցումների գրեթե բոլոր հանրահայտ և հեղինակավոր համակարգերը: Մանրամասներն այստեղ:

Էջը թարմացվել է` 28.10.2019 | 11:12

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: