ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ Հայաստանի արտահանողների համաժողովի գործընկեր
2018թ. հունիսի 15-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ որպես գործընկերմասնակցեց «Հայաստանի Արտահանման Կատալոգ 2017-2018» շնորհանդեսին: Հայաստանի արտահանողների համաժողովին մասնակցության նպատակը միջազգային առևտրի ֆինանսավորման գործիքների ներկայացումն էր արտահանողներին:
Կարևորելով Հայաստանի տնտեսության զարգացման գործում ապրանքների և ծառայությունների արտահանման խթանումը՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ներկայացավ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՈՎ արտահանող ընկերությունների համար:
Միջոցառման ընթացքում արտահանողներին ներկայացվեց նաև արտահանման խթանմանն ուղղված միջազգային առևտրի ֆինանսավորման գործիքները և ԱՆՎՃԱՐ օնլայն դասընթացի հնարավորությունը:
Նշենք, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ Հայաստանում միջազգային առևտրի ֆինանսավորման ոլորտում առաջատարներից է և միջազգային առևտրի խթանման ծրագրի շրջանակում (TFP) արդեն 4 անգամ արժանացել է «Ամենաակտիվ թողարկող բանկը» անվանակարգին:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 59 23 23 հեռախոսահամարով:
Էջը թարմացվել է` 29.10.2019 | 10:30
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: