
Ավարտվեց 18-րդ թողարկման դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն սույն թվականի հուլիսի 03-ին ավարտեց տասնութերորդ թողարկման դոլարային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը: Թողարկման ծավալը կազմում է 3մլն ԱՄՆ դոլար, տարեկան 5.25 տոկոս եկամտաբերությամբ, 51 ամիս մարման ժամկետով:
Պարտատոմսերը ձեռք են բերվել 102 ֆիզիկական և 3 իրավաբանական անձանց կողմից: Ծավալային առումով ներդրողների 74.0%-ը, կազմել են ֆիզիկական անձինք, իսկ 26.0%-ն իրավաբանական անձինք:
Պարտատոմսերը ներկայացվել են ցուցակման ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ֆոնդային բորսա:
Հավելենք, որ ներկայումս շրջանառության մեջ են գտնվում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից նախկինում թողարկված հինգ դոլարային և երկու դրամային պարտատոմսեր, որոնք գնանշվում են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ֆոնդային բորսայում:
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, Բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
Էջը թարմացվել է` 29.10.2019 | 14:32
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: