Կայացավ ԱՐԱՐԱՏՏՐԱՆՍՖԵՐ ակումբի 31-ՐԴ խաղարկությունը
Ս.թ. հուլիսի 13-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գլխամասային գրասենյակում տեղի ունեցավ արդեն իսկ ավանդույթ դարձած ԱՐԱՐԱՏՏՐԱՆՍՖԵՐ ակումբի անդամների միջև 31-րդ խաղարկությունը:
Մասնակիցներից 5-ը փոխանցումներից առավելագույն միավորներ հավաքած հաճախորդներ էին, իսկ մյուս 5-ն ընտրվել էին պատահականության սկզբունքով: Խաղարկության արդյունքում մասնակիցները շահեցին տարբեր չափի դրամական պարգևներ և շվեյցարական 999 հարգի ոսկու 1 գրամանոց ձուլակտորներ:
Հիշեցնենք, որ ԱՐԱՐԱՏՏՐԱՆՍՖԵՐ ակումբի խաղարկությունն անցկացվում է եռամսյակը մեկ անգամ և նպատակ ունի հաճախորդների կողմից պարբերաբար իրականացվող փոխանցումները դարձնել նաև շահավետ: Իսկ ակումբի անդամ կարող են դառնալ բոլոր այն հաճախորդները, ովքեր ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում 1 ամսվա ընթացքում արագ դրամական փոխանցումների համակարգերով 10,000 ԱՄՆ դոլարին համարժեք և ավել գումարի գործարքներ են իրականացնում:
ԱՐԱՐԱՏՏՐԱՆՍՖԵՐ ակումբի խաղարկության մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այստեղ:
Էջը թարմացվել է` 27.05.2019 | 12:54
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: