ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ իրականացնում է 19-րդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխում
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ տեղաբաշխում է 1 000 000 000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 100 000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` յուրաքանչյուրը 10 000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 9.5 տոկոս տարեկան անվանական եկամտաբերությամբ (տարեկան էֆեկտիվ տոկոսադրույքը՝ 9.84%) և 36 ամիս շրջանառության ժամկետով:
Կատարելով ներդրումներ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի պարտատոմսերում, Դուք հնարավորություն կունենաք արդյունավետ օգտագործել Ձեր միջոցները:
Ֆիզիկական անձանց կողմից ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ պարտատոմսերում կատարված ներդրումները բանկային ավանդների պայմաններով և սահմանաչափերով երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի պարտատոմսեր կարող եք ձեռք բերել Բանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում` 23.07.2018թ.- 31.08.2018թ.-ը ներառյալ, մինչև ժ.` 15:00-ը:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի 19-րդ թողարկման պարտատոմսերի պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:
Յուրաքանչյուր օրվա համար սահմանված՝ տեղաբաշխվող պարտատոմսերի գներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Էջը թարմացվել է` 21.11.2018 | 10:13
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: