ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ նվազեցրել է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները
ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ վերանայվել են հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները, և հուլիսի 31-ից դրանք տրամադրվում են գործող սակագներից 1% նվազեցված դրույքաչափով: Մասնավորապես, ՀՀ դրամով հիփոթեքային վարկերն առաջարկվում են տարեկան սկսած 10% դրույքաչափից, 20 տարի մարման ժամկետով:
Նվազեցվել են նաև “Բնակարան երիտասարդներին’ ծրագրի շրջանակում տրամադրվող հիփոթեքային վարկերի դրույքաչափերը: Այդ ծրագրի շրջանակում հուլիսի 31-ից տրամադրվող վարկերի տոկոսադրույքը կազմում է 8%, որից 2%-ը սուբսիդավորվում է Երևանում, իսկ 4%-ը` ՀՀ մարզերում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման դեպքում:
Վարկավորման պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
Էջը թարմացվել է` 27.05.2019 | 13:00
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: