header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ  նվազեցրել է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները
Կիսվել`
03.08.2018

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ նվազեցրել է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները


ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ վերանայվել են հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները, և հուլիսի 31-ից դրանք տրամադրվում են գործող սակագներից 1% նվազեցված դրույքաչափով: Մասնավորապես, ՀՀ դրամով հիփոթեքային վարկերն առաջարկվում են տարեկան  սկսած 10% դրույքաչափից, 20 տարի մարման ժամկետով:      

Նվազեցվել են նաև “Բնակարան երիտասարդներին’ ծրագրի շրջանակում տրամադրվող հիփոթեքային վարկերի դրույքաչափերը: Այդ ծրագրի շրջանակում հուլիսի 31-ից տրամադրվող վարկերի տոկոսադրույքը կազմում է 8%, որից 2%-ը սուբսիդավորվում է  Երևանում, իսկ  4%-ը` ՀՀ մարզերում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման դեպքում: 

Վարկավորման պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ

Էջը թարմացվել է` 27.05.2019 | 13:00

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: