
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ-ի կողմից լավագույնն է ճանաչվել երեք անվանակարգում
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի օրերս կայացած «Բորսայի լավագույն անդամ 2017» ամենամյա մրցանակաբաշխությունում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ լավագոււյնն է ճանաչվել միանգամից երեք` «Բորսայի լավագույն անդամ», «Պետական պարտատոմսերի շուկայի լավագույն անդամ» և «Կորպորատիվ արժեթղթերի շուկայի լավագույն անդամ» անվանակարգերում: Ի դեպ, պետական պարտատոմսերի շուկայում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ լավագույնն է ճանաչվում արդեն 6-րդ անգամ:
Նշենք, նաև որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ իր հաճախորդներին առաջարկում է միջնորդական և պահառուական ծառայություններ, ինչպես նաև 2007թ.-ից հանդիսանում է ֆինանսների նախարարության գործակալ` պետական պարտքի կառավարման ոլորտում:
Մյուս պատվավոր անվանակարգը` «Բորսայի լավագույն անդամ 2017թ.» գեր-անվանակարգն է, որում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հաղթող է ճանաչվել հինգերորդ անգամ: Այս կոչումը շնորհվում է այն ընկերությանը, որն ակտիվ գործունեություն է ծավալում Բորսայի տարբեր հարթակներում և ակտիվ թողարկող է:
Էջը թարմացվել է` 29.10.2019 | 10:52
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: