ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ Raiffeisen Bank International-Ի ԿՈՂՄԻՑ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «ՈՐԱԿԻ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ 2017/2018» ՄՐՑԱՆԱԿԻՆ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ SWIFT փոխանցումների բարձր որակ ապահովելու համար հինգերորդ անգամ արժանացել է ավստրիական Raiffeisen Bank International AG-ի «Որակի գերազանցություն» /STP Quality Award / մրցանակին:
Այս հեղինակավոր մրցանակը վկայում է միջազգային STP (Straight Through Processing) ստանդարտներին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կողմից իրականացվող SWIFT փոխանցումների համապատասխանության, ինչպես նաև փոխանցումների արագ մշակման և շահառուին առավելագույն կարճ ժամկետում հասանելի դարձնելու մասին: Նշենք նաև, որ բանկն իր ճկուն սակագնային քաղաքականության շնորհիվ, հաճախորդներին առաջարկում է SWIFT համակարգով փոխանցումների մրցունակ պայմաններ:
Էջը թարմացվել է` 03.05.2019 | 14:31
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: