header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հայտարարում է մրցույթ «Իմ ամանորյա բացիկը»
Կիսվել`
24.10.2018

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հայտարարում է մրցույթ «Իմ ամանորյա բացիկը»


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն ամանորին ընդառաջ կազմակերպում է «Իմ ամանորյա բացիկը» թեմայով գեղանկարչական աշխատանքների մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել 7-12 տարեկան երեխաները` փակ նամակով իրենց աշխատանքներն ուղարկելով բանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջին: 

Մրցույթն անցկացվում է 2018թ.-ի մինչև նոյեմբերի 10-ը ներառյալ: Մրցույթին մասնկացության պայմանները ներկայացված են ստորև.

  • Աշխատանքն ուղարկելիս անհրաժեշտ է նշել մասնակցի անուն/ազգանունը, տարիքը և որևէ հեռախոսահամար: Աշխատանքը կարելի է ուղարկել ծնողների կամ ընտանիքի անդամներից մեկի էջից: 
  • Յուրաքանչյուր մասնակից մրցույթին կարող է ներկայացնել միայն մեկ նկար
  • Ոչ իրական (fake) ֆեյսբուքյան էջերից ստացված հաղորդագրությունները մրցույթում չեն ընդգրկվի: 

Նշենք, որ մասնակիցների բոլոր աշխատանքները կհրապարակվեն բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջում: Մրցույթի արդյունքներով կընտրվի հաղթող: Առաջին երեք մրցականային տեղերը կորոշվեն ֆեյսբուքի օգտատերերի քվեարկություններով: 

Մրցույթի հաղթողները կորոշվեն հետևյալ սկզբունքով.

  • 1-ին տեղ՝ առավելագույն ձայներ /լայք/ հավաքած հաղթողին կտրամադրվի «Մանկան» խանութի նվեր քարտ
  • 2-րդ տեղ՝ համապատասխան ձայներ հավաքած հաղթողին կտրամադրվի– Armphone Մատենիկ էլեկտրոնային նոթատետր
  • 3-րդ տեղ՝ Այս տեղը զբաղեցրած հաղթողին կտրամադրվի – Այցելության տոմս ՍԻԹԻԶԵՆ մասնագիտությունների մանկական քաղաք 
  • ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ «ամանորյա բացիկ» մրցանակ՝ կընտրվի բանկի համապատասխան հանձնաժողովի կողմից: Նվերը` դրամական պարգև

Էջը թարմացվել է` 29.10.2019 | 10:52

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: