header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
«Ամանորին ընդառաջ» հիփոթեքային վարկի նոր ակցիա
Կիսվել`
15.11.2018

«Ամանորին ընդառաջ» հիփոթեքային վարկի նոր ակցիա


ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հիփոթեքային վարկով հետաքրքրվող բոլոր անձանց ամանորին ընդառաջ մատուցում է հաճելի անակնկալ: Բոլոր նրանք, ովքեր մինչև ս.թ. դեկտեմբերի 25-ը կդիմեն հիփոթեքային վարկի համար կամ կտեղափոխեն իրենց հիփոթեքային վարկն ԱՐԱՐԱՏԲԱՆԿ, և նշված ժամանակահատվածում Բանկի կողմից կստանան վարկի հաստատում, տոկոսագումարի վճարումից բացի, կվճարեն միայն իրենց ԳՈՒՅՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԸ:


Այսինքն՝  առաջարկվող ակցիայի շրջանակում հաճախորդները ՉԵՆ ՎՃԱՐԻ հայտի ուսումնասիրության, սպասարկման, գույքի գնահատման, նոտարական և կադաստրի վճարները։

Նշենք, որ առաջարկը վերաբերում է ԱՄՆ դոլարով տրամադրվող վարկերին, որոնք կտրամադրվեն նվազեցված 8.5% տարեկան տոկոսադրույքով: Վարկի տարեկան փաստացի առավելագույնը տոկոսադրույքը կկազմի ընդամենը 8.98%: Այս առաջարկը հնարավորություն է այն անձանց, ովքեր պետության կողմից սուբսիդավորվող ծրագրային վարկերի պահանջներին չեն բավարարում, ձեռք բերել ՆՈՐ ԲՆԱԿԱՐԱՆ ՆՈՐ ՏԱՐՈՒՄ ծախսերի կրճատման նոր բանաձևով:

Սույն ակցիայի նպատակն է 2019 թվականին ընդառաջ հիփոթեքային վարկավորումը հանրության լայն զանգվածներին դարձնել առավելագույնս հասանելի:

Հիփոթեքային վարկավորման մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով 010 59 23 23 շուրջօրյա գործող հեռախոսահամարով կամ գրելով հաղորդագրություն Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջին:

 

Էջը թարմացվել է` 21.11.2018 | 14:29

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: