
Կայացավ ԱՐԱՐԱՏՏՐԱՆՍՖԵՐ ակումբի 33-րդ խաղարկությունը
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գլխամասային գրասենյակում տեղի ունեցավ ԱՐԱՐԱՏՏՐԱՆՍՖԵՐ ակումբի 33-րդ խաղարկությունը:
Կազմակերպված խաղարկության ընթացքում 10 մասնակիցներ պարգևատրվեցին դրամական մրցանակներով և 999 հարգի ոսկու ձուլակտրորներով: Խաղարկության մասնակիցներին դրամական մրցանակները փոխանցվեցին Բանկի Նվեր քարտերի միջոցով:
Նշենք, որ ԱՐԱՐԱՏՏՐԱՆՍՖԵՐ ակումբի անդամ կարող են լինել այն անձինք, ովքեր արագ դրամական փոխանցման համակարգերով մեկ ամսվա ընթացքում 10,000 ԱՄՆ դոլարին համարժեք և ավելի գործարքներ են իրականացնում:
ԱՐԱՐԱՏՏՐԱՆՍՖԵՐ ակումբի անդամների համար սահմանված արտոնություններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
Էջը թարմացվել է` 21.10.2019 | 12:36
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: