ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ կրկին «Առևտրի լավագույն ֆինանսավորող» բանկն է Հայաստանում՝ ըստ «Global Finance»-ի
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հերթական անգամ «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիտական թիմի կողմից ճանաչվել է «Առևտրի լավագույն ֆինանսավորող» բանկը Հայաստանում:
2019թ.-ի «Առևտրի լավագույն ֆինանսավորող» բանկ պատվավոր մրցանակը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ շնորհվել է չորրորդ անգամ՝ հաշվի առնելով այս ծառայությունների գծով բանկում նորարարական թվային տեխնոլոգիաների ներդրումը, իրականացված գործարքների ծավալը, ճշգրտությունն ու արագությունը, աշխարհագրական ընդգրկման շրջանակի ընդլայնումը, հաճախորդների սպասարկման բարձր որակը:
Նշենք, որ Լոնդոնում կայացած «Արտաքին առևտրի ոլորտում բանկիրների ասոցիացիայի» /BAFT/ 12-րդ տարեկան ժողովի ժամանակ «Global Finance»-ը հայտարարել է տարբեր անվանակարգերում համաշխարհային մասշտաբով լավագույնը ճանաչված 98 երկրների բանկերի անունները: Ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների ընտրությունն իրականացրել են «Global Finance» ամսագրի խմբագիրներ, տնտեսական վերլուծաբաններ, բիզնեսի ղեկավարներ և անկախ փորձագետներ:
Ի դեպ, առևտրի ֆինանսավորման ոլորտում վերջին ութ տարիներին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ «Առևտրի լավագույն ֆինանսավորող» է ճանաչվել նաև գերմանական Commerzbank AG-ի և Վերակառուցման և Զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ-ի) կողմից:
Էջը թարմացվել է` 06.02.2019 | 17:00
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: