header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Նոր առաջարկ, նոր հնարավորություններ․ միացե՛ք ԱՐԱՐԱՏՏՐԱՆՍՖԵՐ ակումբին
Կիսվել`
18.02.2019

Նոր առաջարկ, նոր հնարավորություններ․ միացե՛ք ԱՐԱՐԱՏՏՐԱՆՍՖԵՐ ակումբին


ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ, բոլոր այն անձանց, ովքեր առավել հաճախ են օգտվում միջազգային արագ դրամական փոխանցումների համակարգերից, հնարավորություն է ընձեռում միանալ ԱՐԱՐԱՏՏՐԱՆՍՖԵՐ ակումբին և օգտվել նոր ԲԱՑԱՌԻԿ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ։

Ակումբի անդամ կարող են դառնալ այն ֆիզիկական անձ հաճախորդները, ովքեր 1 ամսվա ընթացքում 10,000 ԱՄՆ դոլարին համարժեք ընդհանուր գումարի արագ դրամական փոխանցման և/կամ ստացման գործարք կիրականացնեն։

Ակումբի անդամ դառնալուն պես  հաճախորդներին կտրամադրվեն Classic ARARATRASNFER  բոնուսային քարտ` Բանկում գործող սակագներից 10% զեղչված սակագնով արագ դրամական փոխանցման համակարգերով փոխանցումներ  իրականացնելու համար՝ մինչև ընթացիկ տարվա ավարտը:

Բացի այդ, այսուհետ Ակումբի անդամները յուրաքանչյուր կատարած կամ ստացած փոխանցումից կկուտակեն բոնուսային միավորներ, որը հնարավորություն կտա ոչ միայն օգտվել բանկի ծառայություններից արտոնյալ պայմաններով, այլև մասնակցել խաղարկության և շահել արժեքավոր նվերներ․ դրամական պարգևներ, էլեկտրոնային տեխնիկա, երկօրյա հանգիստ 2 անձի համար Ծաղկաձորի «Արարատ ռեզորթ» հանգստյան տանը, ընթրիք նախատեսված 2 անձի համար կամ ԱՎԻԱՏՈՄՍ՝ նախընտրած ուղղությամբ։ 

Հիշեցնենք, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ներկայումս համագործակցում է Moneygram, Unistream, Ria money transfer, Convers transfer, Moneytun, Intelexpress, Xpressmoney միջազգային արագ դրամական փոխանցումների համակարգերի հետ՝ ապահովելով հաճախորդների հարմարավետ սպասարկումը։

Ակումբին անդամակցության և Բանկի հետ առնչվող ցանկացած հարցի դեպքում Բանկը հասանելի է 24/7 գործող 010 59 23 23 հեռախոսահամարով, ինչպես նաև Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջի միջոցով։

 

 

Էջը թարմացվել է` 12.03.2019 | 11:37

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: