ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ դոլարային պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2018թ. դեկտեմբերի 5-ի թիվ 1/842Ա որոշմամբ գրանցված «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի հիման վրա «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է 2019թ. փետրվարի 25-ին իրականացնել անվանական արժեկտրոնային դոլարային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում:
Որպես պարտատոմսերի երաշխավորված տեղաբաշխող հանդես է գալու ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն։ Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով, ընդ որում՝ 1,800,000 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով 72,000 հատ պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է ստանդարտ փակ աճուրդի անցկացման միջոցով` բացառելով ոչ մրցակցային, ինչպես նաև լրիվ բավարարմամբ հայտերի ներկայացումը, իսկ մնացած 200,000 (երկու հարյուր հազար) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 8,000 հատ պարտատոմսերը ձեռք է բերվելու ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից անվանական արժեքով՝ որպես շուկա ստեղծող՝ երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիության և ներդրումային գրավչության բարձրացման նպատակով։
Պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդին անմիջապես կարող են մասնակցել միայն Բորսայի անդամները, որոնց ցանկը հասանելի է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ պաշտոնական կայքում` http://amx.am:
Բորսայի անդամ չհանդիսացող ներդրողները կարող են աճուրդին մասնակցել (օգտվել առաջարկից) Բորսայի անդամների միջոցով` վերջիններիս կողմից սահմանված կարգով և պայմաններով:
Էջը թարմացվել է` 12.03.2019 | 10:58
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: