
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ վեցերորդ անգամ հաղթող է ճանաչվել «Բորսայի լավագույն անդամ» գեր-անվանակարգում
Հայաստանի ֆոնդային բորսայի օրերս կայացած «AMX մրցանակաբաշխություն 2019» ամենամյա մրցանակաբաշխությունում, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հաղթող է ճանաչվել «Բորսայի անդամ» գեր-անվանակարգում (AMX Grand Prix 2019)։ Այս մրցանակը բանկին շնորհվում է արդեն վեցերորդ անգամ։ Նշենք, որ «Բորսայի լավագույն անդամ» գեր-անվանակարգը շնորհվում է այն ընկերությանը, որն ակտիվ գործունեություն է ծավալում Բորսայի տարբեր հարթակներում և ակտիվ թողարկող է:
Էջը թարմացվել է` 26.03.2019 | 18:29
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: