header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Նոր հնարավորություն Visa քարտապանների համար
Կիսվել`
24.05.2019

Նոր հնարավորություն Visa քարտապանների համար


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը, Visa միջազգային վճարային համակարգի հետ համատեղ, տեղեկացնում է Visa Infinite քարտի ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ մասին։

Այսուհետ՝  Visa Infinite քարտապանները հնարավորություն ունեն ավելի քան 1,000 օդանավակայանի լաունջներ տարեկան 6 անգամ մուտք գործել ԱՆՎՃԱՐ, իսկ յուրաքանչյուր հաջորդ մուտքի դիմաց վճարել 27 ԱՄՆ դոլար։ Լաունջների ցանկին ծանոթանալու համար անհրաժեշտ է գրանցվել  այս կայքում կամ ներբեռնել Lounge Key բջջային հավելվածը Google Play կամ App Store խանութներից։

Նշենք, որ սա Visa Infinite քարտատեսակի միակ արտոնությունը չէ։ Visa Infinite քարտերով հաճախորդներն ունեն գնումների ապահովագրության, ամբողջական ճամփորդական ապահովագրության, երաշխիքի երկարացման և այլ արտոնություններ, այդ թվում՝

  • 12% զեղչ հյուրանոցների ամրագրման ընթացքում https://www.agoda.com/visacemea կայքի միջոցով  (այն առաջարկները, որոնց վրա առկա է “Promo eligible” նշումը)
  • Մինչև 35% զեղչ Avis մեքենաների վարձակալության համար
  • Հատուկ առաջարկներ Visa Luxury Hotel Collection  ծրագրի ներքո /մանրամասներն այստեղ/
  • Զեղչային համակարգ /մանրամասներն այստեղ /

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ Visa Infinite վճարային քարտը հնարավոր է ձեռք բերել ինչպես ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ մասնաճյուղերում և գլխամասային գրասենյակում, այնպես էլ՝ պատվիրել ՕՆԼԱՅՆ։

Հիշեցնենք, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն առաջարկում է վճարային քարտեր ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց, որոնց տեսակներին, տրամադրման պայմաններին, հնարավորություններին ու առավելություններին հաճախորդները կարող են ծանոթանալ Բանկի ինտերնետային կայքէջի, 24/7 գործող հեռախոսային կենտրոնի միջոցով կամ այցելելով Բանկի՝ իրենց հարմար մասնաճյուղեր։

 

Էջը թարմացվել է` 01.07.2019 | 16:12

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: